Menu.png

GLORIA

SEWING FACTORY

ԼԱԲԱՐԱՏՈՐԻՅԱ

Ցանկացած որակյալ հագուստի արտադրությունը գլխավորապես կապված է արտադրությունում օգտագործվող նյութի որակից: Ցանկացած նյութ որը մուտք է գործում մեր ֆաբրիկա, նախքան մուտք գործելը արտադրություն անցնում է որակի ստուգում արտադրական լաբարատորիայում:
Լաբարատորիայում աշխատում են բարձր որակավորում ունեցող կարի տեխնոլոգներ, կոնստրուկտորներ և մոդելավորողներ, որոնք սկզբում ստուգում են նյութի որակը, այնուհետև ընտրելով արտադրության համար ամենաորակյալ նյութերը պատվիրատուի պահանջներին համապատսխան պատրաստում են նախարտադրական նմուշներ, համաձայնեցնում պատվիրատույի հետ և միայն դրանից հետո թույլատրում մասայական արտադրություն:


Արտադրության պրոցեսում նույնպես լաբարատորիայի բարձր որակավորում ունեցող մասնագետները կատարում են իրենց կողմից մշակված մոդելների արտադրության  համապատասխանությունը լաբարատորիայի էտալոնի հետ:

Լաբարատորիան համալրված է հագուստի համակարգչային ավտոմատացված նախագծման համակարգով՝ (Система автоматизированного проектирования одежды - (САПР)) և ձևման գծագրերի ու ասեղնագործության ծրագրերի ավտոմատ պատրաստման համակարգով:

© 2019 «ԳԼՈՐԻԱ» Կարի Ֆաբրիկա ՍՊԸ: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Գտեք մեզ «Google» քարտեզում > Սեղմեք այստեղ

Հետևեք մեզ:

  • Facebook
  • LinkedIn Social Icon
  • Twitter
  • YouTube Social  Icon