Companies, dealing with the production and sale of garments, are invited to cooperation for producing garments by their order.
Հրավիրում ենք համագործակցության հագուստի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերություններին իրենց պատվերով հագուստ արտադրելու համար:


ՄԵՐ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԹԻՄ
Մեր ֆաբրիկայում աշխատում են բարձր որակավորում ունեցող կարողներ և ինժեներա-տեխնիկական անձնակազմ:
Մեր արտադրությունը համալրված է ժամանակակից կարի մեքենաներով և սարքավորումներով:
Շնորհիվ պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի և ժամանակակից սարքավորումների մենք արտադրում ենք Եվրոպական ստանդարտներին համապատասխան հագուստ:

ԵՐԿԱՐԱՄՅԱ ՓՈՐՁ
Ավելի քան 40 տարի «Գլորիա» կարի ֆաբրիկան արտադրում է ժամանակակից և որակյալ հագուստի բազմապիսի տեսականի:
Վերարկուներ, բմբուլի ներդիրով բաճկոններ, վերնաշապիկներ, մոտոցիկլիստների և լեռնադահուկորդների հագուստ և այլն:
ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

Մեր ֆաբրիկայում ներդրված է որակի հսկման եռաստիճան համակարգ:
-
1-ինը` որակի ստուգումն է անմիջապես արտադրական հոսքագծում:
-
2-րդը` արդեն պատրաստի արտադրանքի որակի ստուգումն է հոսքագծի վերջում:
-
3-րդ` պահեստում փաթեթավորումից առաջ պատրաստի արտադրանքի որակի հսկումն է:
Այս ամենը մեզ հնարավորություն է տալիս թողարկելու գրեթե անթերի 100 % որակյալ արտադրանք:

Մեր ֆաբրիկայում կա հատուկ լաբորատորիա, որտեղ հսկվում է բոլոր նյութերի և աքսեսուարների որակը, որոնք մուտք են գործում ֆաբրիկա: Մենք չենք օգտագործում չստուգված նյութեր:
Լաբորատորիայում պատրաստում ենք նախաարտադրական նմուշներ, մեկ անգամ ևս ստուգում ենք նմուշի որակը և չափերը և հետո միայն ուղարկում ենք արտադրամաս մասսայական արտադրության համար:
ՀԱԳՈՒՍՏԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ և ՆԱԽԱԳԾՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ԼՈԳԻՍՏԻԿՍ

Մեր արտադրանքը վաճառվում է Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և Ռուսաստոնում: Մեր ֆաբրիկայից մինչև Իտալիա մենք պատրաստի արտադրանքը առաքում ենք 4 օրում, Գերմանիա՝ 5 օրում, իսկ Ռուսաստան 2 օրում:
Մենք ունենք եվրոպական երկրներ՝ Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա և այլն, պատրաստի արտադրանքը ժամանակին և որակյալ տեղափոխման բազմամյա փորձ:
Գտեք մեզ «Google» քարտեզում > Սեղմեք այստեղ
© 2019 «ԳԼՈՐԻԱ» Կարի Ֆաբրիկա ՍՊԸ: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
















